Հոկտեմբերի 25-27-ը բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռների` մյուս բոլոր գոտիներում հիմնականում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում `բուք, ճանապարհներին` մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է նշված ժամանակահատվածում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 24-ին կեսօրից հետո և 25-27-ին սպասվում են տեղումներ:
Հոկտեմբերի 28-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը 24-26-ին կնվազի 8-10 աստիճանով:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:
Երևանում հոկտեմբերի 24-ին երեկոյան ժամերից, 25-27-ին սպասվում է անձրև: Հոկտեմբերի 25-ի ցերեկը սպասվում է +10 աստիճան, 26-ին՝ +8, 27-ին՝ +9, 28-ին՝ +11 աստիճան:
28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որԱրարատյան դաշտում ցրտահարություն չի սպասվում։
Նրա խոսքով, մինչև հոկտեմբերի 31-ը Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում: