30 մայիսի 2007 - 14:53 AMT
Հայաստանի եւ Կամերունի միջեւ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել
Մայիսի 28-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում Հայաստանի եւ Կամերունի դեսպաններ Արմեն Սմբատյանը եւ Անդրե Նգոնգանգ Օնուանջին ստորագրեցին Հաաստանի եւ Կամերունի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հուշագիր: Պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում կողմերը կարեւորեցին երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը` հատկապես քաղաքական, տնտեսական եւ մարդասիրական ոլորտներում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: