24 հոկտեմբերի 2016 - 18:38 AMT
ՀՀ փրկարարները փոքր ծառայությունների համար դեպքի վայր կհասնեն մոտոցիկլետներով

Հոկտեմբերի 24-ին ԱԺ-ում քննարկվում էր փրկարար ծառայության մասին նախագիծը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը ԱԻՆ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանիննախագծից դուրս հարց է ուղղել, թե ինչպես են փրկարարները դուռ բացելու համար ռեսուրսներ ծախսել ու կանչը սպասարկել հրշեջ ծառայության մեծ մեքենաներով՝ 10 հոգանոց ջոկատով:

Պատգամավորը հարցրել է՝ չե՞ն կարող իրենց ծառայությունը՝ հատկապես ընդամենը մեկ դուռ բացելու համար կազմակերպել մոբիլ փոքր մեքենաներով: Մխիթարյանը պատասխանել է, որ այդ հարցը քննարկվում է նաեւ նախարարությունում, եւ իսկապես նման խնդիր ունեցել են.

«Բնականաբար, մեծ մեքենա եւ շատ վառելիք ծախսերն անարդյունավետ է», - մեջբերում է Aravot.am-ը:

Փոխնախարարը հայտնել է, որ արդեն ձեռք են բերել մի քանի մոտոցիկլետ եւ այսուհետեւ այդպիսի ծառայությունների կգնան փոքր մոտոցիկլետներով: