25 հոկտեմբերի 2016 - 10:04 AMT
Շփման գիծը. Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 25 անգամ

Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 250 կրակոց:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակեպելու համար:

Հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 900 կրակոց: Հյուսիսային, հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «Իստիգլալ» և ՍՎԴ տիպի դիպուկահար հրացաններ (83 կրակոց):

Կարդացեք նաև՝ԼՂՀ նախագահը՝ համանախագահներին. Բաքուն չի հրաժարվում հայատյաց քաղաքականությունից