26 հոկտեմբերի 2016 - 16:20 AMT
ԱՊՀ ՀՕՊ զորավարժությունները կանցկացվեն նաև Հայաստանի տարածքում

ԱՊՀ 7 երկրների տարածքում մեկնարկել են ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի ստորաբաժանումների զորավարժությունները` ավելի քան 130 հրամանատարական կետի և 100 ինքնաթիռի գործարկմամբ, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ՀՕՊ ուժերի հերթապահ մասերը: Զորավարժություններին մասնակցող ՀՕՊ ուժերի և համակարգերի կառավարումն իրականացվում է ՌԴ ՌՏՈւ կառավարման կենտրոնից, որը գտնվում է Մոսկովյան շրջանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Զորավարժությունները մեկնարկել են հոկտեմբերի 26-ին Երևանի ժամանակով 9: 00-ին:

Զորավարժություններին մասնակցում է 130-ից ավելի հրամանատարական և տարբեր մակարդակների կառավարման կետ, Սու-24, Սու-25, Սու-34, Սու-27, ՄիԳ-29, ՄիԳ -31, Սու-25 ռմբակոծիչներ և կործանիչներ, Մի-8 և Կա-27 ուղղաթիռներ, հեռահար օդուժի Տու-160 և Տու-95ՄՍ ինքնաթիռներ, ինչպես նաև Տու-22Մ3 ռմբակոծիչները»:

Մասնակցում են նաև ռադիոտեխնիկական զորքերի ստորաբաժանումներ և զենիթահրթիռային զորքեր, որոնք մտնում են ՀՕՊ միավորված համակարգի մեջ:

Զորավարժությունների շրջանակում կիրականացվի պայմանական օդային հակառակորդի ստուգողական թիրախների հայտնաբերում: Նախատեսվում է մշակել ՀՕՊ հերթապահ ուժերի գործողություններն ԱՊՀ երկրների սահմանախախտ ինքնաթիռների դեմ, ինքնաթիռների առևանգման, վթարի ենթարկված ինքնաթիռների և ուղղաթիռների անձնակազմերին օգնություն ցուցաբերելու դեպքում: