27 հոկտեմբերի 2016 - 14:08 AMT
«Գազպրոմն» ավելացրել է գազի ռեզերվը` հաշվի առնելով ստորգետնյա պահեստարանը ՀՀ-ում

«Գազպրոմն» ավարտել է ռուսական ստորգետնյա պահեստարաններում գազի օպերատիվ ռեզերվի ստեղծման աշխատանքները 72,1 մլրդ խմ ծավալով: Հաշվի առնելով նաև Հայաստանի և Բելառուսի տարածքում գտնվող պահեստարանները` այդ ռեզերվը կկազմի մոտ 73,3 մլրդ խմ: Այդ մասին ասվում է «Գազպրոմի» հաղորդագրության մեջ, որը տարածվել է ընկերության վարչության նիստից հետո:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ առաջիկա ձմռանը «Գազպրոմը» կապահովի հուսալի գազամատակարարում ՌԴ շրջաններում և պայմանագրային պարտավորությունների կատարում արտերկրում: Նշվում է, որ գազի ստորգետնյա պահեստարանների համակարգը կզարգանա, հայտնում է «Sputnik-Արմենիան»:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2015-ին ներդրումային ծրագրի շրջանակում Աբովյանի ստորգետնյա գազապահեստարան կայանում իրականացրել է պահեստավորվող գազի ծավալների ավելացմանն ուղղված աշխատանքներ: