Եվրամիությունը Վրաստանին €30 մլն դրամաշնորհ կտրամադրի կառավարման համակարգի բարեփոխման համար: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Թբիլիսիում կայացած կառավարության նիստում:
Ըստ վարչապետի, «հանրային կառավարման բարեփոխումը կառավարության բարեփոխման ծրագրի կարևոր ուղղություններից է և այդ ուղղությամբ Եվրամիության օգնությունը ողջունելի է»:
«Հարկ կլինի մեծ ջանքեր գործադրել ԵՄ հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրով նախատեսված պարտավորություններն ամբողջապես կատարելու համար: Դա հարկավոր է, որպեսզի Վրաստանն ունենա եվրոպական օրենսդրությունը հաշվի առնող կառավարում»,-ասել է Կվիրիկաշվիլին:
Եվրամիության կողմից Վրաստանին հատկացված դրամաշնորհի հատկացման մասին պայմանագրի մանրամասները կհրապարկվեն հոկտեմբերի 28-ին Վրաստանի վարչապետի և Վրաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Յանոշ Հերմանի համատեղ մամուլի ասուլիսում: