31 մայիսի 2007 - 16:19 AMT
Այսօր Արարատ լեռան վրա կտեղադրվի Նոյյան տապանի կրկնօրինակը
Այսօր Արարատ լեռան վրա 2500 մետր բարձրության վրա կտեղադրվի Նոյյան տապանի կրկնօրինակը: Կրկնօրինակի տեղադրումը կապված է G 8 բացվող գագաթնաժողովի հետ` նպատակ ունենալով հանրության ուշադրությունը սեւեռել գլոբալ ջերմացման խնդրին: Նոյյան տապանի տեղադրման նախաձեռնողը «Գրինփիս» բնապահպանական կազմակերպությունն է: Կառույցի չափսերն են 10 մետր x 4 մետր x 4 մետր: Գերմանացի եւ թուրք 20 ատաղձագործներ են աշխատել մանրակերտի վրա: Մայիսի 29-ին «Գրինփիսի» ակտիվիստները մագլցել են Արարատի գագաթը` 5137 մետր բարձրության վրա, եւ կոչ են արել բոլոր ազգերի առաջնորդներին կյանքի կոչել մոլորակի կլիմայի պաշտպանությունը:

Ըստ Աստվածաշնչի Համաշխարհային ջրհեղեղից հետո Նոյյան տապանը կանգ առավ Արարատ լեռան վրա: