27 հոկտեմբերի 2016 - 18:38 AMT
Պայթեցնելով քանդվել է Երևանի կենտրոնում գտնվող նախկին տպարանը

Հոկտեմբերի 27-ին ժամը 18:00 մերձակայքում քանդվել է Վարդանանց-Հանրապետության խաչմերուկում գտնվող նախկին 1-ին տպարանի շենքի Բ մասնաշենքը:

Շինությունը քանդվել է պայթեցման եղանակով, ինչը քաղաքի կենտրոնում խոշոր փոշու ամպի պատճառ է դարձել:

Շենքը կառուցվել էր 1920-30-ական թվականներին: