28 հոկտեմբերի 2016 - 11:49 AMT
Երևանը մոսկվացիների ամենանախընտրած ուղղությունն է նոյեմբերյան տոներին

Երևանն 1-ին տեղում է այն քաղաքների ցանկում, ուր մտադիր են մեկնել Մոսկվայի բնակիչները նոյեմբերյան տոներին:

«Սվյազնոյ թրեվել» առցանց ծառայությունը գնահատել է ավիատոմսերի ամրագրման արդյունքները և կազմել է մոսկվացիների շրջանում նոյեմբերի 4-ին ամրագրված թռիչքների ամենանախընտրելի ուղղությունների վարկանիշը, գրում է The Village-ը:

Ըստ հետազոտության արդյունքների, Երևանն առաջին հորիզոնականում է: Թոփ-10-ում են նաև Սիմֆերոպոլը, Սոչին, Մինվոդին, Սանկտ Պետերբուրգը, Թբիլիսին, Կազանը, Մյունխենը, Կալինինգրադը, Ցյուրիխը:

Նշվում է, որ մեկ տարում ամենանախընտրելի ուղղությունների ցանկում փոփոխություններ են տեղի ունեցել: Մասնավորապես, փոխվել է առաջատարը` 2015-ին առաջին հորիզոնականում Սանկտ Պետերբուրգն էր: 20 տոկոսով ավելի պահանջված է Սիմֆերոպոլը, 63 տոկոսով` Սոչին: