Հոկտեմբերի 29-ին Թումոյի կոմիքսների օր կանցկացվի:
Ժամը 18:30-ից 23:00-ն նկարչական շրջանում թվային նկարչության վարպետները տեղում կերպարներ կստեղծեն: Դրանից հետո թումոցիների միջև կերպարների ստեղծման մրցույթ կանցկացվի, իսկ ժյուրին կընտրի երեք լավագույնին: Մրցույթի համար պետք է գրանցվել:
Լավագույն հեղինակները կնկարեն հսկայական կոմիքսներ և այդ ընթացքին կարելի է հետևել միջոցառման ամբողջ ընթացքում, Թումոյի ու քաղաքի նկարչական էքսպերտները նույնպես ներկա կլինեն ու կնկարեն այցելուների համար:
Կանցկացվի Թումո ուսանողների ցուցահանդես, կինոթատրոնում կցուցադրվեն կոմիքսների վրա հիմնված անիմացիաներ:
Այցելուները կարող են մասնակցել կոմիքսային ոճով լուսանկարահանման, հասանելի կլինեն թեմատիկ պիտակներ, բացիկներ, շապիկներ, պայուսակներ և այլն:
Թումոն անվճար արտադպրոցական ծրագիր է, որն իր ուսանողներին հնարավորություն է տալիս հմտանալ արվեստի և տեխնոլոգիաների լավագույն ու ամենավերջին ոլորտներում: Ներկայումս Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում գործում է չորս կենտրոն: