Հոկտեմբերի 28-ին Մոսկվայում կբացվեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առևտրի տները, հայտնում է Եվրասիական գործարար միությունը:
Առևտրի տներում հիմնականում կներկայացվի համապատասխան երկրի գյուղատնտեսական արտադրանքը, սննդամթերքն ու լայն սպառման ապրանքները: Յուրաքանչյուր տաղավարում մոտ 20 խոշոր արտադրող կներկայացվի:
Տեսականին կներառի միրգ, բանջարեղեն, կաթնամթերք և մսամթերք, պանիր, հացաբուլկեղեն, չրեր, ընդեղեն, հանքային ջրեր, ալկոհոլային արտադրանք, պահածոյացված սննդամթերք, որոնք հատուկ են այդ երկրներից յուրաքանչյուրին:
«Ակնկալվում է, որ շնորհիվ նորաբաց առևտրի ներկայացուցչությունների, ապրանքաշրջանառությունը ԵՏՄ անդամ երկրների միջև կավելանա 30%-ով և ավելին»,-ասվում է Եվրասիական գործարար միության վարչության նախագահ Վիկտոր Կամբոլովի հայտարարության մեջ: