1 հունիսի 2007 - 16:02 AMT
Ղարաբաղի հարցը Լիբանանի արտաքին քաղաքականության համար արդիական չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը չի հանդիսանում Լիբանանի կառավարության արտաքին քաղաքականության արդիական խնդիրը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Լիբանանի դեսպան Ջեբրայել Ժեարան: «Լիբանանը չեզոք դիրքորոշում ունի Ղարաբաղի հակամարտության հարցում: Մեր երկիրը միշտ չեզոք է քվերակում միջազգային կառույցներում Ղարաբաղի հարցով քննարկումների ժամանակ»,- ասել է նա, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: