29 հոկտեմբերի 2016 - 10:23 AMT
ՀՀ ճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 29-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Արագածոտնի մարզի ամբողջ տարածքում, Կոտայքի մարզի Հրազդան, Եղվարդ և Աբովյան քաղաքներում թույլ մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ բեռնատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Կարդացեք նաև՝ Նոյեմբերի 1-2-ը ժամանակ առ ժամանակ անձրև է սպասվում