29 հոկտեմբերի 2016 - 13:53 AMT
Հակառակորդը հրադադարը խախտել է հատկապես խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից և նռնականետից

Հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 32 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց: Այդ մասին տեղեկացրել է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը, հայտնում է Panorama.am-ը:

Նրա ներկայացմամբ, հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է հատկապես խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից և նռնականետից:

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:

Նախարարության փոխանցմամբ, շփման գծի հարավային և հյուսիսային ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՈւՏՅՈՍ և ԴՇԿտիպի խոշոր տրամաչափի գնդացիրներ (141 կրակոց):