2 հունիսի 2007 - 14:30 AMT
Թուրքիան ձգտում է խաղաղպահ լինել Լեռնային Ղարաբաղում
«Այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ն Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողություն անցկացնելու մասին որոշում կայացնի, թուրք զինվորականները հաճույքով կմասնակցեն դրան»,- հայտարարել է Թուրքիայի խորհրդարանում ՆԱՏՕ-ի խմբի ղեկավար, Արդարություն եւ զարգացում կուսակցության (AKP) անդամ Վախիդ Էրդեմը:

Մինչ դեռ, արժէ ընդգծել, որ խաղաղապահ առաքելության քվեն պատկանում է ԵԱՀԿ-ին, սակայն ԵԱՀԿ-ն խաղաղապահ ուժեր որպես այդպիսին չունի, այդպիսիք կան ՆԱՏՕ-ում եւ ՄԱԿ-ում: Սակայն ոչ ՆԱՏՕ-ն, ոչ էլ ՄԱԿ-ը Ղարաղաբում խաղաղապահության քվե չունեն: Հարցը նրանում է` որ կազմակերպությունն է այդ առաքելությունն իրականացնելու: Երկրորդ խնդիրն այսպիսին է. հակամարտության կողմերը հասկացել են, որ խաղաղապահ գործողությանը չեն կարող մասնակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն ու հարեւան-երկրները (այսինքն` Թուրքիան, Իրանը եւ Վրաստանը): Այնպես որ, Թուրքիայի հայտարարությունները որեւէ հիմք չունեն: