Հայտնի իսպանական Zara ապրանքանիշը կարող է կարի ֆաբրիկա բացել Վրաստանում, Գուրիա շրջանի Օզուրգետի քաղաքում: Այդ մասին հայտնել է շրջանի նահանգապետ Գիա Սալուկվաձեն:
«Վրաստան էր ժամանել թուրքական ընկերության ներկայացուցիչը, որը զբաղվում է Zara ապրանքանիշի հագուստի արտադրությամբ`նրան հանձնարարված էր նոր ֆաբրիկայի համար տեղ գտնել…Որոշումը կկայացվի 2-3 շաբաթից»,-ասել է Սալուկվաձեն, հայտնում է Apsny.ge-ն:
Ըստ նահանգապետի, եթե ֆաբրիկան կառուցվի, այնտեղ կաշխատի մոտ 1000 տեղաբնակ:
Zara-ի խանութները գործում են աշխարհի ավելի քան 88 երկրում, այդ թվում նաև Հայաստանում և Վրաստանում: Zara-ն Inditex ընկերությունների խմբի առաջտար առևտրի ցանցն է, որը պատկանում է իսպանացի մագնատ Ամանսիո Օրտեգային, որը նորաձևության մի ամբողջ կայսրության սեփականատեր է, որի մեջ են մտնում նաև այնպիսի հայտնի ապրանքանիշեր, ինչպիսիք են Massimo Dutti-ն, Pull and Bear-ը, Oysho-ն, Zara Home-ը, Uterqüe-ը, Stradivarius-ը, Lefties-ը և Bershka-ն: