Առնվազն 10.000 մարդ է անօթևան մնացել հոկտեմբերի 30-ին Իտալիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո:
6,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել կենտրոնական Իտալիայում: Ըստ տեղական RAI TV-ի, ցնցումները տեղի են ունեցել հոկտեմբերի 30-ին 7:41-ին (Երևանի ժամանակով 10:41-ին):
Էպիկենտրոնը եղել է Հռոմից 132 կմ հեռավորության վրա և 67կմ հեռավորության վրա Պերուջայից, որը տուժել էր հոկտեմբերի 26-ի երկրաշարժից:
Եվրոպական միջերկրածովյան սեյսմագիտական կենտրոնի հաղորդագրության համաձայն, էպիկենտրոնը 10 կմ խորության վրա է եղել, մագնիտուդը` 6,7, հայտնում է Korrespondent.net-ը:
Մոտ 8.000 մարդ է անհրաժեշտ օգնություն ստացել երկրաշարժից հետո:
Այժմ Իտալիայի քաղպաշտպանության ծառայությունը մոտ 8000 տուժածի է տեղավորել է հյուրանոցներում և ապաստարաններում, սակայն, ակնկալվում է, որ օգնության համար կդիմի ևս 3000 տուժած, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Օգոստոսի 24-ի առավոտյան Իտալիայի կենտրոնական հատվածում նոր երկրաշարժ է տեղի ունեցել 4,9 մագնիտուդ հզորությամբ: Ավերածություններ են եղել Լացիոյում, Ումբրիայում և Մարկեում: Զոհերի թիվը հասել է 281-ի: