4 հունիսի 2007 - 16:58 AMT
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն այսօր ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար` դեսպան Վլադիմիր Պրյախինին` դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Ինչպես հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտողար գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հանդիպման ընթացքում դեսպան Պրյախինն անդրադարձավ իր պաշտոնավարման ընթացքում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից ՀՀ-ում կատարված աշխատանքներին` մասնավորապես հրթիռային վառելիքի բաղադրիչների պաշարների (մելանժ) վերացմանը: