5 հունիսի 2007 - 15:08 AMT
Բաքվում դժգոհ են ԵԱՀԿ չեզոք դիրքորոշումից ղարաբաղյան հարցում
Եթե ԵԱՀԿ-ն մտադիր է բարձրացնել իր հեղինակությունը, ապա պետք է առավել արդյունավետ կազմակերպություն դառնա եւ չաշխատի հավատարիմ մնալ չեզոք դիրքորոշմանը, երկուշաբթի Բաքվում լրագրողներին է հայտարարել Ադրբեջանի փոխարտգործնախարար, ղարաբաղյան հակամարտության հարցով նախագահի հատուկ ներկայացուցիչ Արազ Ազիմովը: Նրա խոսքերով, «ԵԱՀԿ արդյունավետությունը կարող է կայանալ նրանում, որ վերականգնվեն կազմակերպության խախտված սկզբունքները ղարաբաղյան հակամարտության օրինակի վրա»: Նա ասել է, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի այս այցելությունը տարածաշրջան վկայում է այն մասին, որ կազմակերպությունը հետաքրքվում է ղարաբաղյան խնդրով, սակայն, ըստ Ազիմովի, ցանկությունը չպետք է սահմանափակվի միայն ԵԱՀԿ նախագահությամբ: «Անհրաժեշտ է ԵԱՀԿ անդամ երկրների եւ հատկապես Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը»,-ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: