Մինչ 2030թ. քաղցկեղից 5.5 մլն կին կմահանա: Նման տվյալները բերվում են Քաղցկեղի դեմ պայքարի ամերիկյան ընկերակցության զեկույցում:
Հետազոտությունն անցկացվել է դեղագործական ընկերությունների ու բուժհաստատությունների տվյալների հիման վրա: Մինչ աշխարհի բնակչությունն աճում է, ամենամեծ կորուստները կլինեն աղքատ և միջին եկամուտով երկրներում, հիմնականում այն նորագոյացություններից, որոնք չեն համարվում անբուժելի, գրում է Letnews.ru-ն:
Զեկույցում ասվում է, որ մահացության ամենամեծ տոկոսը կգրանցվի երիտասարդ և միջին տարիքի կանանց մոտ: Ըստ զեկույցի, աշխահում յուրաքանչյուր 7-րդ կինը քաղցկեղից է մահանում:
Ըստ Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալության, 2016-ին աշխարհում կանանց շրջանում հիվանդության 6,7 մլն նոր դեպք է գրանցվել և 3,5 մահացություն: Մահվան դեպքերի 64 %-ը բաժին է ընկնում ոչ այնքան զարգացծ երկրներին: