3 նոյեմբերի 2016 - 11:09 AMT
«Նաիրիտի» նախկին աշխատակիցները փակել են գործարան տանող ճանապարհը

«Նաիրիտի» նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում Երևանում: Այս մասին տեղեկությունը հաստատել է աշխատակիցների համակարգող Կարինե Շահվերդյանը:

Բողոքի ակցիան մեկնարկել է գործարանի մոտ: Աշխատակիցները փակել էին «Նաիրիտ» տանող ճանապարհը, ապա շարժվել դեպի Կառավարության շենք, գրում է Aysor.am-ը:

Նախկին աշխատակիցները պահանջում են վերագործարկել գործարանը:

Հոկտեմբերի 4-ին «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել նախագահի նստավայրի դիմաց, այնուհետև ակցիան շարունակել Ազգային ժողովի պարիսպների մոտ: Նաիրիտցիները պահանջել են վերագործարկել գործարանը:

Հոկտեմբերի 20-ին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո, պատասխանելով պատգամավորների հարցերին, վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ«Նաիրիտ» գործարանի վերագործարկման վերաբերյալ որևէ հստակ առաջարկություն չի եղել: