3 նոյեմբերի 2016 - 12:31 AMT
Մոուրինյոն հեռացվել է 1 խաղով և տուգանվել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատժվել է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից: «Բեռնլիի» դեմ խաղում, որն ավարտվել է 0:0 հաշվով, Մոուրինյոն բազմիցս անվայել խոսքեր է հասցեագրել մրցավար Մարկ Կլատտենբուրգին:

Իր վարքի համար պորտուգալացին ստիպված կլինի «կարմիր սատանաների» հաջորդ խաղին հետևել տրիբունայից: Բացի այդ, Մոուրինյոն տուգանք կվճարի, հայտնում է Isport-ը:

«Մոուրինյոն անհապաղ կհեռացվի մեկ խաղով մրացավարի հասցեին հնչեցրած վիրավորական խոսքերի համար: Դրանից բացի, կնշանակվի նաև ստանդարտ պատիժ` 8.000 ֆունտ տուգանք»,-ասվում է ասոցիացիայի հայտարարության մեջ:

Այդպիսով, «Սուոնսիի» դեմ արտագնա խաղում Ժոզե Մոուրինյոն չի կարողանա ներկա լինել մարզիչների նստարանին:

«Մանչեսթեր Յունայթեդի» և «Սուոնսիի» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 6-ին: