6 հունիսի 2007 - 14:45 AMT
ԱՄՆ-ն դեմ է Թուրքիայի ներխուժմանը Հյուսիսային Իրաք
ԱՄՆ-ն դեմ է Թուրքիայի հնարավոր ներխուժմանը Հյուսիսային Իրաք: Այդ մասին Սինգապուրում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը: «Հուսով ենք, որ մենք չենք դառնա Իրաքում միակողմանի ռազմական գործողության վկաները»,-նշել է նա:

Գեյթսը ԱՄՆ վարչակազմի այն ներկայացուցիչներից մեկն է, որոնք հասկանում են Թուրքիայի Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապված մտահոգությունները: «Վաշինգտոնը կարծում է, որ PKK-ի խնդրի լուծումը գտնվում է Թուրքիայում, ոչ թե Իրաքում»,-ընդգծել է ԱՄՆ պաշտպանության նախարարը, գրում է «Հյուրիեթ»» թերթը: