3 նոյեմբերի 2016 - 16:56 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը նոր հնարավորություն է առաջարկում «Լիցք +»-ից օգտվողների համար

Մինչև 2017թ. փետրվարի 1-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները հնարավորություն ունեն օգտվելու «Լիցք +» ծառայությունից 300 դրամի չափով, նախկին 200-ի փոխարեն:

Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է պարզապես ուղարկել *221# հրահանգը:

Ծառայության ակտիվացման գինը 20 դրամ է: Այն գանձվում է ծառայության վավերականության ժամկետի ավարտին՝ ապաակտիվացվելուց հետո հաշվեկշռին բավարար գումար լինելու դեպքում: Հաշվեկշռին բավարար գումար չլինելու դեպքում այն գանձվում է հաշվի վրա գումարի հերթական մուտքագրումից հետո, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Ծառայության դիմաց գումարը կարելի է վճարել նաև «Փողանցում» ծառայության միջոցով ստացված գումարի հաշվին:

Հաշվեկշիռը ստուգելու համար անհրաժեշտ է ուղարկել *122# հրահանգը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել ընկերության հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: