6 հունիսի 2007 - 16:40 AMT
ԵՄ-ի հետ անհաջողության դեպքում Թուրքիան պետք է ընդլայնի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ
«Թուրքիան պետք է շարունակի Եվրամիությանն անդամակցելու եւ բարեփոխումների կատարման գործընթացը: Սակայն եթե նա չանդամակցի եվրոպական ակումբին, ԱՄՆ-ն առավել սերտ կհամագործակցի նրա հետ»,-Ստամբուլում հայտարարել է Գենրի Քիսինջերը, որը ԱՄՆ պետքարտուղարն էր նախագահ Ռիչարդ Նիքսոնի ժամանակ: Ըստ ամերիկացի դիվանագետի, Թուրքիայի պատկանելությունը եվրոպական համակարգին կարեւոր ռազմավարական նշանակություն ունի: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ ամերիկյան զորքերի դուրս բերումը Իրաքից այդ ճգնաժամը կտարածեր հարեւան երկրների վրա` հավելելով, որ ԱՄՆ-ն չի ողջունի Թուրքիայի ռազմական գործողությունը Հյուսիսային Իրաքում, գրում է «Միլիեթ» թերթը: