3 նոյեմբերի 2016 - 18:30 AMT
Դպրոցական արձակուրդները չեն երկարաձգվելու

ՀՀ ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը հերքել է հասարակության շրջանում շրջանառվող լուրերն այն մասին, որ դպրոցական արձակուրդները կարող են երկարաձգվել։

«Չկա որևէ հիմք արձակուրդները երկարաձգելու համար», - ասել է Մարգարյանը Նովոստի Արմենիային։

Նրա խոսքով` արձակուրդները երկարաձգելու համար ՀՀ ԿԳ նախարարությունը պետք է առողջապահության նախարարությունից դիմում ստանա։

«Կրթության և գիտության նախարարությունը չի ստացել որևէ դիմում», հայտնել է Մարգարյանը։

Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ տրամադրվել է 2016 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը ներառյալ: