7 հունիսի 2007 - 14:45 AMT
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել արդարադատության, առեւտրի եւ տնտեսական զարգացման եւ բնապահպանության նախարարների հրաժարականի մասին
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօր ստորագրած հրամանագրերով իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվել են` ՀՀ ար֊դա֊֊֊րա֊դատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ բնա֊պահ֊պանության նախարար Վարդան Այվազյանը: Այդ մասին հաղորդել է նախագահի մամլո ծառայությունը: Նշենք, որ Դավիթ Հարությունյանը, Կարեն Ճշմարիտյանը եւ Վարդան Այվազյանը պատգամավոր են ընտրվել ՀՀԿ-ի համամասնական ցուցակով:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանի կառավարության հրաժարականն ընդունելու վերաբերյալ: Ընդ որում Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է հրաժարական տված կառավարության անդամներին կատարել իրենց պարտականությունները մինչ նոր կառավարության ձեւավորումը: