4 նոյեմբերի 2016 - 20:13 AMT
Հունվարի 1-ից ջուրը կթանկանա ամենուր, բացի Արմավիրի մարզից

2017-ի հունվարի 1-ից հանրապետության ողջ տարածքում ջրի նոր սակագներ են գործելու. Երևանում ու 9 մարզերում սակագինը կբարձրանա, Արմավիրի մարզում՝ կնվազի:

Այդ մասին է հայտնել Armtimes.com-ին «Երևան ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը: Նա չի հայտնել նոր սակագինը, բացատրելով, որ «Վիոլիա ջուր» ընկերության հետ դեռևս պայամնագիր չի կնքվել, այն նախատեսված է կնքել նոյեմբեր ամսի կեսին:

«Սակագինը բարձր չի, ընդունելի է հայկական և ֆրանսիական կողմերի համար: Սակագինը մի քիչ բարձր է, քան այսօր Երևանում է, ցածր է, քան մարզերինն է», - նշել է նա:

Ֆրանսիական կապիտալով «Վիոլիա ջուր»-ը Հայաստանի ջրամատակարաման միակ օպերատորի մրցույթի հաղթողն է: Ջրամատակարարման ծառայություն մատուցող այլ ընկերություններ, այդ թվում՝ «Երևան ջուրը», կլուծարվեն: