5 նոյեմբերի 2016 - 10:13 AMT
Սոթք-Քարվաճառն ու Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Հանրապետության տարածքում նոյեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն 8-9-ը կբարձրանա 1-2 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կարդացեք նաև՝ Նոյեմբերի 6-10-ն առանց տեղումների եղանակ է սպասվում. Ջերմաստիճանը կբարձրանա