5 նոյեմբերի 2016 - 10:39 AMT
Վարչապետը ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Կարեն Բրուտյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ:

Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Կարեն Բրուտյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ»։

Նոյեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանն ազատվել է պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն: