5 նոյեմբերի 2016 - 10:46 AMT
Վարչապետն Արցախում է. Քննարկվել են տնտեսական գործակցությանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին: Քննարկվել է հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Սահակյանը մեկ անգամ ևս շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նրա վարչապետության օրոք կշարունակի հետևողականորեն զարգանալ ու ընդլայնվել ՀՀ և ԼՂՀ բարձր մակարդակի վրա գտնվող տնտեսական համագործակցությունը:

Բակո Սահակյանը Կարեն Կարապետյանին է հանձնել «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, որով նա պարգևատրվել էր օգոստոսի 30-ին` սոցիալ-տնտեսական կարևորագույն խնդիրների իրականացման գործում Արցախին ցուցաբերած աջակցության համար և ի նշանավորումն ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը: