7 հունիսի 2007 - 18:06 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը քննարկել են Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքները
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բերնար Ֆասիեին (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզային (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպռշիկին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպմանը քննարկվեցին բանակցային սեղանի վրա առկա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքները` նպատակ ունենալով նախապատրաստել հունիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսվող Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: