8 նոյեմբերի 2016 - 18:54 AMT
Բռնցքամարտիկ Արտյոմ Դալլաքյանը պաշպանել է չեմպիոնական գոտին

Ուկրաինան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արտյոմ Դալլաքյանը պաշտպանել է WBA Continental-ի չեմպիոնական գոտին թեթև քաշային կարգում:

Նա հերթական մրցամարտում ուժերը չափել է հունգարացի Յոզեֆ Այտայի հետ:

Մենամարտի երրորդ ռաունդում Դալլաքյանը երեք անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին, և ռինգի մրցավարը ստիպված ընդհատել են հանդիպումը, գրում է Ա1+-ը:

Արտյոմ Դալլաքյանը 14-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և WBA Continental-ի վարկածով կրկին չեմպիոն հռչակվեց 50,8 կգ քաշային կարգում: