9 հունիսի 2007 - 15:06 AMT
ԱՄՆ-ն ուսումնասիրում է Պուտինի առաջարկը` միաժամանակ պատրաստվելով ՀՀՊ-ի տեղակայմանը Արեւելյան Եվրոպայում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը Գաբալայի ՌԼԿ-ն միասին շահագործելու մասին անակնկալ էր ԱՄՆ-ի համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը: Նրա խոսքերով, այդ առաջարկը չի ազդի Լեհաստանում եւ Չեխիայում ՀՀՊ համակարգերի տեղակայման ԱՄՆ-ի ծրագրերի վրա:

«ԱՄՆ-ն ուսումնասիրում է Վ. Պուտինի առաջարկը` միաժամանակ պատրաստվելով ՀՀՊ-ի տեղակայմանը Արեւելյան Եվրոպայում: Նման տիպի համալիրների տեղակայման վայրը չի որոշվում վիճակահանությամբ: Այստեղ հաշվի են առնվում երկրաչափական եւ աշխարհագրական գործոնները, որոնք անհրաժեշտ են հրթիռների վնասազերծման համար: Մենք դեռեւս պետք է պարզենք, թե որքանով է Ադրբեջանը մեզ համար կարեւոր հակահրթիռային պաշտպանության համատեքստում»,-ընդգծել է Ռայսը, հաղորդում է Associated Press գործակալությունը:

Հիշեցնենք, որ Հայլիգենդամում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում Վ.Պուտինն առաջարկել է ԱՄՆ-ին համատեղ շահագործել Ադրբեջանի տարածքում գտնվող Գաբալայի ՌԼԿ-ն: