9 հունիսի 2007 - 15:32 AMT
Հայաստանը հսկայական առաջընթաց քայլ է կատարել
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինին, որն ավարտում է իր առաքելությունը մեր երկրում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Պրյախինին` համատեղ արդյունավետ աշխատանքի համար:

Վլադիմիր Պրյախինը արդյունավետ է գնահատել Հայաստանի իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության հետ անցած տարիների համագործակցությունը: Անդրադառնալով մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններին, նա ասել է, որ դրանք գրեթե լիովին համապատասխանում էին ժողովրդավարության ընդունված չափանիշներին եւ Հայաստանը հսկայական առաջընթաց քայլ է կատարել: