10 նոյեմբերի 2016 - 09:51 AMT
ՀՀ ճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը բաց է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 10-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Նոյեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 10-11-ը կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:Երևանում նոյեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: