11 հունիսի 2007 - 14:42 AMT
Բերնար Ֆասյե. Ղարաբաղյան հակամարտության կողմերին առաջարկվել են խնդրի լուծման այլընտրանքային ուղիներ
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սանկտ Պետերբուրգում կայացած բանակցությունները «լուրջ էին, սակայն համաձայնություն ձեռք չի բերվել»,-հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, բանակցային գործընթացը կշարունակվի ԱԳՆ ղեկավարների մակարդակով: Նա հավելել է նաեւ, որ «դժվար է ասել, արժե արդյոք Քոչարյան-Ալիեւ եւս մեկ հանդիպում ակնկալել մինչեւ տարեվերջ»:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Բերնար Ֆասյեն նշել է, որ երկու կողմերին առաջարկվել են հակամարտության կարգավորման նոր, այլընտրանքային ճանապարհներ, որոնք կողմերը դեռ պետք է քննարկեն: «Բանակցությունները կշարունակվեն»,- ավելացրել է Ֆասյեն, հաղորդում է Հայաստանի Հանրային ռադիոն: