10 նոյեմբերի 2016 - 16:09 AMT
Սննդամթերքի անվտանգության ծառայության նոր պետ է նշանակվել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ է նշանակվել Իշխան Կարապետյանը։

Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արմեն Հայրապետյանն ազատվել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ պետի պաշտոնից։