11 հունիսի 2007 - 16:38 AMT
Հայաստանի համար պանիսլամիստները չարյաց փոքրագույնն են, սակայն Թուրքիայում կայանալիք ընտրություններում կհաղթեն պանթուրքիստները
«Հայաստանի համար հավասարաչափ վատ են ե'ւ պանթուրքիստները, ե'ւ պանիսլամիստները»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա կարծիքով, Թուրքիայում առաջիկա խորհրդարանական ընտրություններում հիմնական պայքարը կծավալվի հենց այդ երկու ուղղությունների միջեւ: «Պանթուրքիստները դա Թուրքիայի Գլխավոր շտաբն է եւ քեմալականները, որոնք ընդդիմադիր կուսակցություններից են, պանիսլամիստները` վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանի Արդարության եւ զարգացման կուսակցությունն է: խոշոր քաղաքները հիմնականում քեմալականների կողմն են, շրջանների գյուղական բնկաչությունը` պանիսլամիստների: Հայաստանի համար վերջիններս չարյաց փոքրագույնն են, սակայն Թուրքիայում կայանալիք ընտրություններում կհաղթեն պանթուրքիստները»,-ասել է քաղաքագետը:

Համընդհանուր խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում կկայանան հուլիսի 22-ին: