11 նոյեմբերի 2016 - 09:58 AMT
Շփման գիծը. Հակառակորդը կիրառել է ձեռքի հակատանկային նռնականետ և 60 միլիմետրանոց ականանետ

Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 85 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1100 կրակոց:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ շփման գծի հյուսիսային (Վերին Չայլու) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ձեռքի հակատանկային նռնականետ (4 արկ) և 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 55 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 570 կրակոց: