11 հունիսի 2007 - 18:06 AMT
Օլի Ռեն. Նիկոլյա Սարկոզիի քաղաքականությունը կարող է հանգեցնել քաղաքակրթությունների բախման
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը զգուշացրել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում նրա դիրքորոշման վերաբերյալ: «Եթե դուք արգելափակեք Թուրքիայի անդամակցությունը, դա կհանգեցնի քաղաքակրթությունների բախման»,-ասել է Ռենը: Նա նաեւ ընդգծել է, որ քաղաքակրթությունների բախումը Արեւմուտքի եւ իսլամի միջեւ կլինի Սարկոզիի քաղաքականության «հետեւանքը»: «Թուրքիայի անդամակցումը եվրոպական ակումբին 21-րդ դարի հիմնական աշխարհաքաղաքական խնդիրներից մեկն է: Մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերը հարաբերություններն են Եվրոպայի եւ իսլամի միջեւ, կամ ավելի լայն` Արեւմուտքի եւ իսլամի միջեւ: Թուրքիան կայունության խարիսխ է աշխարհի ամենաանկայուն տարածաշրջաններից մեկում` Մեծ Մերձավոր Արեւելքում: Նրա անդամակցումը ժողովրդավարության մեկնարկային կետ է մահմեդական աշխարհի համար Մարոկկոյից մինչեւ Մալայզիա»,-ասել է Ռենը, գրում է «Դեյլի թելեգրաֆը»: