12 նոյեմբերի 2016 - 13:39 AMT
Պայթյուն Աֆղանստանում ԱՄՆ ավիաբազայի մոտ. Կան զոհեր

Նոյեմբերի 12-ի առավոտյան պայթյուն է որոտացել Աֆղանստանում ամերիկյան «Բագրամ» ավիաբազայի մոտ: Այդ մասին ասվում է ՆԱՏՕ-ի համատեղ առաքելության հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

4 մարդ զոհվել է, 14-ը` վիրավորվել:

TOLO News հեռուստաալիքը հայտնել է ականատեսների վրա հղումով, որ դա հրթիռակոծություն է եղել: Ավելի ուշ պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» խմբավորումը, որի ներկայացուցիչները նշել են, որ դա մահապարտի գրոհ է եղել:

ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» նոր առաքելությունն Աֆղանստանում է 2015-ի մայիսի 1-ից: ՆԱՏՕ-ի և Աֆղանստանի երկկողմ համաձայնագրով երկրում մոտ 12.000 զինծառայող կա, որոնց խնդիրն է ուսուցանել և խորհրդատվություն տրամադրել Աֆղանստանի ուժային կառույցներին: Առաքելությունը համարվում է ոչ մարտական: