14 նոյեմբերի 2016 - 12:19 AMT
Առաջատար բանկը` կորպորատիվ վարկային պորտֆելով

Ամերիաբանկը 2010-ից ի վեր իրավաբանական անձանց տրված վարկերով զբաղեցնում է առաջատարի դիրքը Հայաստանի ֆինանսական շուկայում:

Ստորև ներկայացված են 2016-ին հաշվետու 9 ամսվա արդյունքներով բանկի կողմից տրված կորպորատիվ վարկերը՝ ըստ տնտեսության ճյուղերի, 2010-ից սկսած վարկերի աճի դինամիկան և շուկայում ունեցած մասնաբաժինը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: