14 նոյեմբերի 2016 - 12:45 AMT
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել սամբոյի աշխարհի առաջնությունում

Բուլղարիայի Սոֆիա քաղաքում ավարտված սամբոյի2016թ. Աշխարհի առաջնությանը մրցագորգ դուրս եկած 12 հայ մարզիկներիցԱսյա Լալազարյանը (48կգ քաշային կարգ),Տիգրան Կիրակոսյանը (52կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Դավիթ Գրիգորյանը (82 կգ քաշային կարգ) Հայաստանի համար նվաճել են բրոնզե մեդալներ:

Մարտական սամբոյում հանդես եկող Վաչիկ Վարդանյանը (68 կգ) գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը պարտվել է միայն եզրաձակչում և արժանացել արծաթե մեդալի, տեղեկացնում է ՀՀ սամբոլի ֆեդերացիան:

Ռումինիայի Պլոեշտի քաղաքում անցկացված սամբոյի 2016թ. աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնությանը ՀՀ մարզիկները երեք մեդակ են նվաճել. 2 բրոնզ և 1 արծաթ: