14 նոյեմբերի 2016 - 16:35 AMT
Սիրիայի բանակը 2 շրջան է ազատագրել ահաբեկիչներից Դամասկոսի արվարձանում

Սիրիական բանակի մարտիկները հսկողություն են հաստատել Դամասկոսից 26 կմ հեռավորության վրա գտնվող երկու շրջանում Հան էշ Շեյխ բնակավայրի մատույցներում:

Ջախջախվել են «Ջեբհաթ Ֆաթհ աշ Շամ» խմբավորման դիրքերը այդ քաղաքից դեպի արևելք` Էլ Մաջանում և Հիրբեթ Հանեում, հայտնում է ՏԱՍՍ-ը ՍԱՆԱ-ի վրա հղումով:

«Գրոհայինները կենդանի ուժի ու տեխնիկայի կորուստներ են կրել: Զորքերը հետապնդում են նահանջող հակառակորդին»,-հայտնել է Սիրիայի բանակի ներկայացուցիչը:

Հան էշ Շեյխում գտնվող ահաբեկիչների հենակետի գրոհը սկսվել էր հոկտեմբերին: Այժմ գրոհայինները շրջափակված են, իսկ սակրավորներն ականազերծում են քաղաքի մատույցները վճռական գրոհից առաջ:

Ռազմական փորձագետները նշում են, որ Հան էշ Շեյխի ազատագրումը չեզոքացնում է հարավ-արևմուտքից ահաբեկիչների Դամասկոս ներխուժելու վտանգը: Զորքերն այժմ զսպում են ահաբեկիչների վտանգավոր գրոհները Թել Շահար և Թել Սույուֆ ռազմավարական բլուրների մոտ: