13 հունիսի 2007 - 15:38 AMT
Արմեն Գեւորգյանը նշանակվել է ՀՀ նախագահին կից Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հունիսի 12-ի հրամանագրով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Այդ մասին հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հիշեցնենք, որ այդ պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ այն զբաղեցնող պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նշանակվեց Հայաստանի վարչապետ: