15 նոյեմբերի 2016 - 11:45 AMT
«Մանկական Եվրատեսիլ 2016»-ին Հայաստանը ներկայացնող դուետը ելույթ կունենա 2-րդը

«Մանկական Եվրատեսիլ 2016»-ին Հայաստանը ներկայացնող դուետը հանդես է գալու 2-րդ համարի ներքո՝ մրցույթի առաջին կեսում:

Նոյեմբերի 20-ին Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը կկատարեն Ավետ Բարսեղյանի և Նիկ Եգիբյանի հեղինակած «Տարբեր» երգը:

Մեր պատվիրակներն արդեն Մալթայում են:

Հայաստանը «Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007-ից: 2010-ին Վլադիմիր Արզումանյանի գրանցած հաղթանակը հնարավորություն ընձեռեց մրցույթը 2011-ին հյուրընկալել Հայաստանում: «Մանկական եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի 14-րդ անգամ և կկայանա նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետտայում: