13 հունիսի 2007 - 17:51 AMT
Ղարաբաղը պատկանում է Հայաստանին, այն չի կարող մնալ Ադրբեջանի կազմում
Եթե Կոսովոն անկախություն ստանա, դա նշանակում է, որ Արցախի ժողովրդի պայքարը ճիշտ էր: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Jane's Հետազոտական կենտրոնի փորձագետ-վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքերով, այդ դեպքում լրիվ տրամաբանական հարց է ծագում. ինչու Կոսովոյին կարելի է, իսկ Ղարաբաղին` ոչ: 1988 թվականի իրադարձությունները Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում հաստատել են դա:

Այսօր ժամանակը աշխատում է Հայաստանի վրա եւ առաջնակարգ խնդիր է հանդիսանում ԼՂ-ի շուրջ բուֆերային գոտու բարեկարգման եւ բնակեցման հարցը: Սակայն եթե Ադրբեջանն իրոք ցանկանում է պատերազմել, ապա դա պարզապես երազանք է, ընդ որում անիրականանալի եւ տանուլային: Քանի դեռ Սաֆար Աբիեւն է հանդիսանում է պաշտպանության նախարար, ոչ մի լուրջ բարեփոխումներ ադրբեջանական բանակում չեն նախատեսվում, չնայած հայտարարված է $1 մլրդ բյուջեին»,- ընդգծել է նա:

Միեւնույն ժամանակ, փորձագետը կարծում է, որ երկու երկրների նախագահների հանդիպումը Սանկտ-Պետերբուրգում ոչինչ չտվեց: «Բանակցային գործընթացը վերջին անգամ ակտիվացել է 2001 թվականին Քի-Ուեսթում, դրանից հետո սկսեց անկումը: Ինչ վերաբերում է «հնարավորությունների պատուհանին», ապա այսպիսին պարզապես չի էլ եղել»,- ընդգծել է Գիրագոսյանը: