15 նոյեմբերի 2016 - 12:51 AMT
Apple-ը համալրված իրականության թվային ակնոց է մշակում

Apple կորպորացիան աշխատում է համալրված իրականության թվային ակնոցի ստեղծման վրա: Ըստ Bloomberg-ի աղբյուրների, այդպիսի ակնոցի ստեղծման նախագիծը նախնական փուլում է: Այժմ կորպորացիան տարբեր թեստային հետազոտություններ է անցկացնում:

Նշվում է, որ հատուկ դիսփլեյներով ակնոցը կկարողանա միանալ iPhone-ին, սակայն սմարթֆոններից պատկերներն ու տեքստերը կհայտնվեն դիսփլեյների վրա, գրում է Gazeta.ru-ն:

Ըստ գործակալության, եթե Apple-ի ղեկավարությունը հավանություն տա գյուտին և գործարկի դրա զանգվածային արտադրությունը, այն վաճառքում կհայտնվի 2018-ից ոչ շուտ:

Ավելի վաղ Google ընկերությունը ներկայացրել էր Cardboard Plastic ակնոցը, որը թույլ է տալիս վայելել «իսկական» իրականությունը: